ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան Պատմության Թանգարան

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
Ավտոկայանատեղիայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
մուտքն ազատ էայո
սրճարանոչ
հուշանվերներոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1960 թ․
ք․ Երևան Ալեք Մանուկյան փող․ 1

ԵՊՀ ռեկտորի՝ 1960 թ. որոշմամբ դրվեց ԵՊՀ պատմության թանգարանի հիմքը: Սկզբում այն գործում էր որպես կաբինետ և տեղակայված էր համալսարանի առաջին շենքում: 1965 թ. կաբինետը տեղափոխվել է համալսարանի նորակառույց համալիրի կենտրոնական մասնաշենքի 5-րդ, հետագայում` 7-րդ հարկ: 2009 թ. բարենորոգված թանգարանը հարմարեցվել է ցուցադրությունների տրամաբանությանը և բացվել նոր ցուցադրություն` մի քանի բաժիններով: ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առթիվ թանգարանի հիմնադրման և հետագա զարգացման գործում պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի ունեցած անգնահատելի ավանդի համար թանգարանն անվանակոչվել է նրա անունով: Թանգարանում առանձնապես կարևորվում է Երևանի պետական համալսարանի պատմությանը վերաբերող ցուցադրությունը, որը պատմում է ԵՊՀ կառուցվածքի, ֆակուլտետների, ռեկտորների, հիմնադիր դասախոսների ու երախտավորների, ուսանողական ակտիվ կյանքի, ինչպես նաև համալսարանի միջազգային համագործակցային կապերի մասին: Հավաքածուների ընդհանուր թիվը կազմում է 17287, որից 800-ը ֆոնդի ցուցանմուշներ, 15065 արխիվի փաստաթղթեր, 260 հնագիտական ցուցանմուշներ, 3000 լուսանկարներ:

Թանգարանում ցուցադրվում են այնպիսի եզակի նմուշներ, ինչպիսիք են 1919 թ. Երևանի համալսարանի կազմակերպիչ հանձնաժողովի նիստերի սղագրություններն ու արձանագրությունները, 1919 թ. ստեղծված Երևանի համալսարանի առաջին կանոնադրությունը, բազմաթիվ հին փաստաթղթեր, Լեոյի ՙԱնի՚ աշխատության, Հովհաննես Նավակատիկյանի ՙՎերլուծական երկրաչափություն՚ դասագրքի, Հարություն Անժուրի երկու դասախոսության ձեռագիր օրինակները, նաև Գ. Ասատուրի բազմաթիվ ձեռագրեր: ԵՊՀ առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի 1885 – 1886 թթ. Մոսկվայի համալսարանում կարդացած դասախոսությունների  ձեռագիր օրինակը:

Կարևոր ցուցանմուշներ ունի  թանգարանի հնագիտության բաժինը, որը ձևավորվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագետների կատարած պեղումներով հայտնաբերված բազմաթիվ գտածոների հիմքի վրա` քարի դարից մինչև միջնադար:

Այս ցուցանմուշները դիդակտիկ արժեք ունեն ոչ միայն համալսարանի ուսանողների մասնագիտական գիտելիքների հարստացման առումով, այլև կարևոր են հայրենական և արտերկրի մասնագետների գիտահետազոտական ուսումնասիրությունների համար:

 

5.0

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամերը՝ 09:30-16:30

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիայի համար նախորոք գրանցվել։

Առկա են էքսկուրսիաներ հայերեն/ռուսերեն/անգլերեն լեզուներով։

Տոմսեր

Մուտքը անվճար է։

Կոնտակտներ
+374-60-710-199, +374-60-71-01-98
museum@ ysu.am
ysu-museum.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր